ZYNGA-Ն ԿԿՐՃԱՏԻ 160 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Օնլայն խաղերի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Zynga ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել որոշ խաղերի արտադրությունը և կրճատել ընդհանուր աշխատատեղերի 5%-ը: Սպասվում է, որ կրճատումներն առաջին հերթին կիրականացվեն ընկերության ամերիկյան գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, աշխատանքից կազատվի 160 աշխատակից:
Առաջիկայում Zynga-ն կրճատումներ կիրականացնի նաև Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում:
Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները` կրճատումներն ուղղված են ծախսերի կրճատմանն ու ընկերության ընդհանուր ֆինանսական վիճակի բարելավմանը: