APPLE-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳԻՆՆ ԸՆԿԵԼ Է
Երեկ` հոկտեմբերի 23-ին, ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց iPad mini պլանշետն` իր նոր թարմացումներով, ինչպես նաև մի շարք այլ նորություններ ու լուծումներ: Նույն օրը Nasdaq բորսայում կայացած առևտրային շրջանի ավարտին ընկերության արժեթղթերի գները գրանցեցին 2,9% անկում: Արդյունքում, ընկերության մեկ արժեթղթի գինը սահմանվեց 615,91 ԱՄՆ դոլար:
Փորձագետները նշում են, որ արժեթղթերի գների անկման հիմնանական պատճառն այն է, որ նոր iPad mini պլանշետի գինը հայտարարվել է սպասվածից առավել բարձր: