
LG-Ն ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար LG Electronics ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու երեք ամիսներին LG-ի զուտ շահույթը կազմել է 157,1 մլրդ վոն (142 մլն ԱՄՆ դոլար): Նույն ժամանակահատվածում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 14,4 մլն բջջային սարքավորում:
Առաջիկայում LG ընկերությունը մտադիր է կրճատել հասարակ բջջային հեռախոսների արտադրությունը և դրա փոխարեն ընդլայնել սմարթֆոնների արտադրությունը: Ներկայումս LG-ն սմարթֆոնների համաշխարհային շուկայում զբաղեցնում է 5-րդ տեղը: