Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
25/10/2012 13:59
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր` հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության” ծրագրի շրջանակներում կազմակերպել էր “Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար” խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները (Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն), ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարձրացման նպատակով ֆինանսական ոլորտի ներուժի հզորացումը, հաճախորդների ֆինանսական իրազեկման բարձրացումը, ինչպես նաև մոտ ապագայում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ինովացիոն վարկային պրոդուկտներից օգտվելու նոր հնարավորությունները:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քոնան Փեյսենը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը` շեշտելով ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության կարևորությունը Հայաստանում նորարարության և տնտեսական զարգացման խթանման գործում:

Միջոցառման վերջում գործընկեր ֆինանսական հաստատությունների շուրջ 60 վարկային մասնագետներին և վերլուծաբաններին հանձնվել են վկայագրեր ‘Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի կողմից կազմակերպված “Ֆինանսական վերլուծություն” թեմայով դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ:   

2011թ.-ին մեկնարկից ի վեր, “Ի-Դի-Էմ-Սի” ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն գործընկեր ֆինանսական հաստատություններին` ծրագրի թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային ծառայությունների բարելավման և առկա բացերի հաղթահարման նպատակով, այդ թվում` նոր ֆինանասական պրոդուկտների մշակումը, ռիսկերի կառավարումը, հաճախորդների իրազեկումը և վարկային վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացումը:

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ի-Դի-Էմ-Սի» հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և ՓՄՁ զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98