DAIMLER-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1.2 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Ավտոարտադրության ոլորտում առաջատար գերմանական Daimler ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` հաշվետու երեք ամիսներին ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 11%-ով և կազմել 1.2 մլրդ եվրո: Արդյունքում, մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 1,03 եվրո` նախորդ տարվա նույն ժամանակահավածում գրանցված 1,21 եվրո ցուցանիշի դիմաց:
Ըստ ներկայացված տվյալների` հուլիս-սեպտեմբեր ամիսներին Daimler-ի հասույթը կազմել է 28,5 մլրդ եվրո` տարեկան կտրվածքով աճելով 8%-ով:
Daimler AG ընկերությունը հիմնադրվել է 1883 թվականին: Ընկերությունը ներկայացնում է այնպիսի հայտնի ապրանքային նշաններ, ինչպիսիք են Maybach-ը, Mercedes-Benz-ը Smart-ը, Freightliner-ը, Sterling-ը, Western Star-ը և Setra-ն: