
FORD-Ը ԿՓԱԿԻ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Ամերիկյան առաջատար ավտոարտադրող Ford ընկերությունը մտադիր է մինչև 2014 թվականը փակել Բելգիայում գործող իր գործարանը: Ընկերությունը նման որոշում է ընդունել իր բիզնեսի վերակազմավորման ծրագրի շրջանակներում: Սպասվում է, որ գործարանի փակման արդյունքում կկրճատվի 4,3 հազար աշխատատեղ:
Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին և համարվում է աշխարհի առաջատար ավտոարտադրողներից մեկը: Ընկերության գործարանների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 70-ի, որտեղ աշխատում է ավելի քան 164 հազար մարդ: