Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
26/10/2012 14:07
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից` հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ հետաքրքված է այն քայլերով, որոնք իրականացվում են մրցակցային իրավիճակի բարելաման ուղղությամբ և ընդգծել, որ ուկրաինական կողմը շահագրգռված է երկու երկրների մրցակցային մարմինների առավել ինտենսիվ համագործակցությամբ, ինչն իր հերթին կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:  

Անդրադառնալով դեսպանի կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հարցադրումներին` Արտակ Շաբոյանը ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու լուծում ստացած մրցակցային խնդիրները և տեղեկացրել, թե որոնք են լինելու Հանձնաժողովի առաջնահերթությունները:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ շնորհիվ ուղղորդված և նպատակային աշխատանքի, տարեցտարի ավելանում են տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները, արդյունքում բացահայտվում և լուծում են ստանում մի շարք մրցակցային խնդիրներ: Այսպես, եթե 2008-ին Հանձնաժողովը կայացրել է նման 31, իսկ 2009-ին 25 որոշում, ապա 2010-ին դրանց թիվը եղել է 106, 2011-ին՝ 198, իսկ այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ արդեն իսկ 112 որոշում: Նշված ժամանակահատվածում նշանակված տուգանքների չափը, ըստ տարիների, 3 մլն դրամից հասել է մինչև 351 մլն դրամի: Ա. Շաբոյանը նաև նշել է, որ նախորդ տարի բողոքարկվել է  20, իսկ այս տարի՝ 5 որոշում: 17-ի մասով Հանձնաժողովի որոշումները մնացել են ուժի մեջ, իսկ 7 բողոքարկումները  դեռևս դատական փուլում են: ՏՄՊՊՀ որևէ որոշում դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի` Հայաստանը մրցունակության առումով առաջընթաց է արձանագրել: Միայն գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով: Տեսանելի առաջընթաց կա նաև  հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության (+23) եւ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով (+9):

Դեսպան Ի. Կուխտան նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը կարևորում է Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելամանն ուղղված քայլերը և ընդգծել, որ դրանք մեծապես կնպաստեն նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85