BANK OF CHINA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՃ
Ակտիվների ծավալով Չինաստանի երրորդ խոշորագույն բանկը` Bank of China-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու երեք ամիսներին բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 10,37%-ով և կազմել 106,36 մլրդ յուան (17,04 մլրդ ԱՄՆ դոլար): Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0.38 յուան (0.06 ԱՄՆ դոլար):
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 12,74 յուան (2,04 տրիլիոն ԱՄՆ դոլար):