CHINA TELECOM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7%-ՈՎ
Չինաստանի խոշորագույն կապի օպերատոր China Telecom Corp. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երրորդ եռմասյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7,3%-ով և կազմել 3,75 մլրդ յուան (601 մլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 16%-ով և կազմել 72 մլրդ յուան:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 12,56 մլրդ յուան: