DEUTSCHE BANK-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Գերմանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Deutsche Bank AG-ն, տարեկան կտրվածքով ապահովել է զուտ շահույթի 3% աճ: Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝ հաշվետու ամիսներին բանկի զուտ շահույթը կազմել է 747 մլն եվրո:
Միևնույն ժամանակ, համախառն եռամսյակային հասույթն աճել է 18%-ով՝ կազմելով 8,66 մլրդ եվրո, իսկ զուտ տոկոսային եկամուտները կրճատվել են 17%-ով և կազմել 3,16 մլրդ եվրո:
Հատկանշական է, որ առավել լավ ցուցանիշներ գրանցել է Deutsche Bank-ի ներդրումային ստորաբաժանումը: Ներդրումային գործառնություններից սպահովված հասույթն աճել է 65%-ով և կազմել 4.3 մլրդ եվրո: