ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՄՈՏԵՑՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություն արդեն ներկայացրել է իր նախնական առաջարկները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս կազմակերպությունների հետ ընթացել են բանակցություններ: Սպասվում է, որ ընթացիկ ամսում բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները:
«2013թ. կեսից արդեն հաղթող կազմակերպությունները կսկեն սպասարկում իրականացնել Երևան քաղաքում: Մոտեցումները լինելու են նորովի և ընդգրկելու են ողջ բնագավառը: Կունենանք եվրոպական ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: Արդյունքում լուծում կստանան վերջին տասնամյակներում Երևանի ու երևանցիների առջև ծառացած ոլորտի բոլոր խնդիրները»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: