ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԱՄՆ-Ն ԿՐԿԻՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԸ
ԱՄՆ գանձապետարանը, հիմք ընդունելով ԱՄՆ պետական պարտքի ներկայիս մակարադակը՝ 16,2 տրլն ԱՄՆ դոլար, և նկատվող աճի միտումները, կանխատեսում է, որ տարեվերջին ԱՄՆ պետական պարտքի՝ օրենքով ամրագրված 16,39 տրլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը կարող է կրկին բարձրացվել:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընդհանուր համատեքստում բյուջետային հարցերի շուրջ սպասվող քննակումներն առավել կսրվեն:
Նշենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր նախագահ Բարաք Օբամայի առաջարկը և համաձայնել բարձրացնել երկրի պետական պարտքի թույլատրելի վերին սահմանը մինչև 16,39 տրիլիոն ԱՄՆ դոլար: