MOODY’S. SANDY ՓՈԹՈՐԿԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ 50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ
Ամերիկյան տնտեսությանը Sandy փոթորկի հասցրած վնասները կարող են հասնել 50 մլրդ ԱՄՆ դոլարի: Նման գնահատմամբ են ներկայացել միջազգային Moody’s վարկանիշային գործակալության փորձագետները՝ նշելով, որ գնահատականը նախնական է, և վնասը կարող է ավելի մեծ լինել:
Փորձագետները նշում են, որ ըթնացիկ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ցուցանիշի վրա փոթորիկի «բացասական ազդեցությունը» գնահատվում է 0,1%:
Երկարաժամկետ հատվածում, սակայն, բացասական ազդեցությունը կլինի շատ ավելի զգալի: