Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
05/11/2012 10:50
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում առկա կոռուպցիոն դրսևորումները, հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Կառավարությունում հրավիրված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ ընդգծելով, որ իշխանությունն այսօր որդեգրել է քաղաքականություն՝ բացահայտել կոռուպցիոն դրսևորումները և կիրառել հստակ ու հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ:

Կառավարության ղեկավարը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: «Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգությունե, «Օրինաց Երկիրե, ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69