Չինաստանը նախատեսում է ավելի քան 11 միլիարդ դոլար ներդնել Տիբեթի զարգացման համար
Չինաստանի կառավարությունը նախատեսում է 2024-ին ներդնել մոտ 80 միլիարդ յուան (ավելի քան 11 միլիարդ դոլար) Տիբեթի ինքնավար շրջանի տնտեսության զարգացման համար։
Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքային օբյեկտների՝ երկաթուղիների, արագընթաց մայրուղիների և օդանավակայանների կառուցմանը։ Մասնավորապես, իշխանությունները կսկսեն կամ կշարունակեն տարածաշրջանում 10 առանցքային օդային նավահանգիստի կառուցումը։
Բացի այդ, հատկացված բյուջետային միջոցներից կուղղվեն նաև էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարման նախագծերի ֆինանսավորմանը։