2023-ին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ
2023-ին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ մեծ մասը Ռուսաստանից:
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը մոտ 20%-ով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39%-ով՝ 2022-ի համեմատ:
Զբոսաշրջիկների 50%-ը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը:
Կոմիտեի փոխանցմամբ՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսք կա, որոնք գալիս են Դուբայից: Չինաստանն ու ԱՄՆ-ն ևս առաջին 10 երկրների մեջ են: ԱՄՆ-ից Հայաստան են այցելում հիմնականում սփյուռքահայերը: