Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
08/11/2012 17:30
Կիսվել

ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, ըստ որի՝ առաջարկվում է հետաձգել 2013 թվականի հունվարի 1-ից նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցը` վերջնաժամկետ սահմանելով մինչև 2013թ. հուլիսի 1-ը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պարզաբանմամբ՝ վերջնաժամկետի երկարաձգումը նպատակ է հետապնդում առավել սահուն կերպով կազմակերպել գործընթացը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և ներդնելու հետ կապված:

Վախթանգ Միրումյանը նշել է, որ նոր փոփոխությունը վերաբերում է նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Իրացման շրջանառության ավելի փոքր ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2015թ. հունվարի 1-ը:

Նշենք նաև, որ կառավարությունը որոշել է նաև ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն:  Նորաստեղծ ՊՈԱԿ-ը պետք է կազմակերպի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման հարցերը։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92