Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
08/11/2012 15:27
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

Այսօր` նոյեմբերի 8-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հայտարարեց նոր` ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթաց: Ակնկալվում է, որ ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը կդառնա Բորսայի կողմից կազմակերպվող ամենամեծ շուկաներից մեկը:

Ինչպես վստահեցնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից` օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ նոր հարթակը կստեղծի ակտիվների առավել արդյունավետ և ճկուն կառավարման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար և թափանցիկ գնագոյացմանը:

2013թ.-ին նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ռեսուրսներով՝ շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ:

«Սա ևս մեկ կարևոր քայլ է բորսայական ծառայությունների ընդլայնման և նոր ֆինանսական գործիքներ շուկային առաջարկելու գործում: Ներկայումս մենք արդեն ապահովում ենք բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, ռեպո պայմանագրերի, օվերնայթ վարկերի և ժամկետային վարկային ռեսուրսների առևտուրը և քլիրինգը», – ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակն իր էությամբ բացառիկ է ֆինանսական շուկաների համար, քանի որ համատեղում է անանուն երկկողմանի աճուրդը և գրավի կենտրոնացված կառավարումը, որի ամբողջ գործընթացը ղեկավարվում է բարդ ծրագրային համակարգերի միջոցով: Մեր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ այսօր մենք շուկային առաջարկում ենք նորարարական լուծումներով սկզբունքորեն նոր ֆինանսական գործիք», – նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը:

Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու են ՀՀ առևտրային բանկերը: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչև 13:00-ը: Առևտրային նստաշրջանի փակմանը հաջորդող տաս րոպեների ընթացքում կանցկացվի հետառևտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել և ստանալ տվյալ առևտրային օրվա ընթացքում ձևավորված միջին կշռված տոկոսադրույքով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12