Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 2%
09/11/2012 12:49
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 2%

Շինարարության ոլորտում դեռևս անկում է. ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին  հանրապետությունում իրականացված շինարարության ծավալն  ընթացիկ գներով կազմել է 263,2 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով 2% անկում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 48.7%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին, 21.5%-ը՝ բնակչության միջոցների հաշվին, 15.7%-ը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 8.8%-ը՝ միջազգային վարկերի հաշվին:

Դիտարկվող ժամանակահատվածում պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները կրճատվել են շուրջ 11,5%-ով: Միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 21%-ով: 

Միևնույն ժամանակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 41%-ով, կազմակերպությունների միջոցների  հաշվին իրականացված շինարարության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում: 

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46