ԻՍՊԱՆԱԿԱՆ IBERIA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ 4,5 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Իսպանական Iberia ավիաընկերությունը մտադիր է բիզնեսի վերակազմավորման ծրագրի շրջանակներում կկրճատել 4,5 հազար աշխատատեղ: Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Iberia ավիաընկերությունը վնասով է աշխատում իր գործունեության բոլոր ուղղություններով և այժմ պայքար է մղում «կյանքի համար»: Անցումը ծախսերի տնտեսման քաղաքականությանն ընկերության համար հրատապ խնդիր է:
Նշվում է, որ ընկերությունը մտադիր է նաև շահագործումից հանել 25 ինքնաթիռ և թռիչքների ուղղությունները կրճատել 15%-ով: