Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՌԱՊԱՏԿԵԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
12/11/2012 11:42
Կիսվել

«ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՌԱՊԱՏԿԵԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերի:

1991թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր:

2012թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը Հայաստանում արտադրված դեղամիջոցների ընդհանուր ծավալում կազմել է 37%, իսկ արտահանված դեղորայքինը` 38%:

«Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն է տրամադրվել երկու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբի (2009թ.) 860 մլն դրամ վարկավորմամբ՝ տրամադրված «ՓՄՁ ներդրումներ ՈւՎԿ»-ի կողմից և ՀՀ կառավարության 2011թ. համապատասխան որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգմամբ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ կառուցելով մոտ 3200 ք.մ. մակերեսով նոր գործարան` հագեցած դեղագործական արտադրության համար ժամանակակից սարքավորումներով, որը շահագործման է հանձնվել 2011թ. հոկտեմբերին: Գործարանի կառուցման ու նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5 մլն դոլար: Արտադրությունը հագեցած է իտալական, ավստրիական և գերմանական տեխնոլոգիաներով:

Մոտակա ամիսներին ընկերությունը կավարտի միջազգային GMP հավաստագիր ստանալու գործընթացը: Նոր գործարանը տարածաշրջանում առաջինը կգործի եվրոպական GMP ստանդարտների պահանջներին համապատասխան, ինչը, հաշվի առնելով գործարանի արտադրական հզորությունների ներուժը, եռապատկելու ներկայիս արտադրական ծավալները, հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, դուրս գալ նոր արտահանման շուկաներ, ավելացնել արտադրանքի ծավալների և աշխատատեղերի քանակը:

2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործարանի արտադրանքի ծավալը կազմել է 1.05 մլրդ դրամ, արտադրության ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 18.8%: Հաշվետու ամիսներին արտահանվել է 0.56 մլրդ դրամի արտադրանք (աճը` 37.1%):

Ընկերության արտադրանքի մոտ 53 տոկոսն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան և այլ երկրներ:

Գործարանի շահագործման պահից՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչ օրս ստեղծվել է 40 նոր աշխատատեղ: 

Ներկայում ընկերությունում աշխատում է 124 մարդ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նշենք, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ: Ննախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է մոտ 5.3%: Նույն ժամանակահատվածում իրացվել է մոտ 2.64 մլրդ դրամի արտադրանք` աճը 12.3%, որից արտահանվել է շուրջ 1.32 մլրդ դրամի արտադրանք` աճը 31.1%:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98