Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՅԱՆԱ «WEBԾԻՐԱՆ» 2-ՐԴ ՕՆԼԱՅՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
12/11/2012 14:38
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՅԱՆԱ «WEBԾԻՐԱՆ» 2-ՐԴ ՕՆԼԱՅՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի 2012 թվականի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 20-ին: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

«Արդեն երկրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մշակութային կարևոր միջոցառում դարձած «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երիտասարդ սերնդի հայ կինոգործիչները գնահատվում են հասարակության կողմից: Վեբ տեխնոլոգիաների և կինոարվեստի եզակի այս համադրությունը քիչ հայտնի կինոգործիչներին հնարավորություն է տալիս իրենց ֆիլմերը ներկայացնելու ավելի լայն լսարանի` առանց զգալի ֆինանսական ներդրումների և առանց սահմաններ հատելու, հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց տաղանդը, դառնալ հայտնի և գրավել հանրության, ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը: Որպես մշակույթի բարեկամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել երիտասարդներին` իրենց մշակութային ձեռնարկումներում: Երիտասարդ կինոգործիչներին մաղթում եմ հաջողություն` իրենց ծրագրերի իրագործման հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնը սահմանել է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակի արժանացածները` 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի:

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: 

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային և ձևաչափային սահմանափակումների  ֆիլմեր:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու համար, անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11