
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ 214 ՄԼՆ ԴՐԱՄ
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012թ. պետբյուջեում, փոփոխություն` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ պետական կառավարման առանձին մարմինների համար ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով հատկացրել է 214 մլն 200 հազար դրամ։
Կառավարության պարզաբանմամբ՝ նման որոշումը պայմանավորված է պաշտոնատար անձանց սպասարկելու համար նախատեսված 70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների փոխարինմամբ: