Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՏՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
16/11/2012 11:21
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՏՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայումս մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI):

Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ: 

«Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

Հայկական պատվիրակության մեջ ներառված են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերությունները, ինչպես նաև Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի և Կապի, Էկոնոմիկայի նախարարությունների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ: 

Հայկական պատվիրակության  մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC):

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48