Տնտեսական

USD BUY - 399.00+1.00 USD SELL - 406.00+5.00
EUR BUY - 420.00+3.00 EUR SELL - 428.50+2.50
OIL:  BRENT - 72.37-1.76 WTI - 68.61-1.96
COMEX:  GOLD - 2672.90+0.23 SILVER - 31.80+1.05
COMEX:  PLATINUM - 950.30-0.33
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 150.32+0.19 EUR/GBP - 1.0523+0.26
FOREX:  EUR/USD - 1.0523+0.26 GBP/USD - 1.2706+0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 45014.04+0.69 NASDAQ - 19735.12+1.30
STOCKS US: S&P 500 - 6086.49+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39395.60+0.30 TOPIX - 2742.24+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 19560.44-0.92 SSEC - 3368.86+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8335.81-0.28 CAC40 - 7303.28+0.66
STOCKS EUR:  DAX - 20232.14+1.08
05/12/2024  CBA:  USD - 403.03+0.31 GBP - 512.57+2.48
05/12/2024  CBA:  EURO - 424.19+1.29
05/12/2024  CBA:  GOLD - 34320.45+129.98 SILVER - 399.55-0.60
ԵՐԵՎԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՆԱԵՎ ԵԳԻՊՏԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
19/11/2012 11:24
Կիսվել

ԵՐԵՎԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՆԱԵՎ ԵԳԻՊՏԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես, առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված՝ քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։

Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության ներուժը՝ նշելով, որ  զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը  պատմամշակութային զբոսաշրջությունն է։ Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին,  հայկական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին։

Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության մասին։ 

05/12/2024
դրամ
Դոլար (USD)
403.03
+0.31
Եվրո (EUR)
424.19
+1.29
Ռուբլի (RUR)
3.92
+0.07
Լարի (GEL)
143.55
+1.99
34320.45
+129.98
Արծաթ
399.55
-0.60