
3 ՏԱՐՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԸ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ 33 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Վերջին երեք ճգնաժամային տարիների ընթացքում Հունաստանի բնակիչները երկրից դուրս են բերել շուրջ 33 մլրդ եվրո: Ըստ հունական պաշտոնական աղբյուրների՝ «հունական» փողերը հիմնականում հոսել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի բանկեր:
Դեպի արտերկիր փողեր փոխանցած Հունաստանի շուրջ 10 հազար բնակչի նկատմամբ ներկայումս իրականացվում է հետաքննություն, որն ուղղված է փողեր լվացման և հարկերից խուսափելու հավանական դեպքերի բացահայտմանը: