ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանում մեկնարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:
Ինչպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովը՝ հանձնաժողովի նիստում արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության և մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Նշվել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:
Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: