
PROCTER & GAMBLE-Ը ԿԿՐՃԱՏԻ 5700 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Լայն սպառման ապրանքների արտադրության առաջատար ամերիկյան Procter & Gamble (P&G) ընկերությունն իրականացնում է ծախսերի կրճատման լայնամասշտաբ ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 5700 աշխատատեղի կրճատում: Սպասվում է, որ աշխատանքից կազատվեն ընկերության մենեջերների 10%-ը, ինչպես նաև մարքեթինգի բաժնի շուրջ 1000 աշխատակից:
Procter & Gamble (P&G)-ին են պատկանում համաշխարհային այնպիսի ապրանքանշաններ ինչպիսիք են` Tide, Ariel, Pantene, Always, Pringles, Lenor, Oral-B, Duracell, Olay, Head&Shoulders, Wella, Gillette, Braun և այլն: Ընկերությունը աշխարհի 80 երկրներում ունի 135 հազար աշխատակից: