
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՃԵԼ Է 5.3%-ՈՎ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ՝ 4.4%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 118.1 հազար ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու ամիսներին գրացված համեմատաբար ցածր գնաճի (2.4%) պայմաններում իրական աշխատավարձը ևս աճել է:
Հաշվետու ամիսներին աշխատավարձերի աճ գրանցվել է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում: Այսպես, մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 145.4 հազար ՀՀ դրամ, իսկ պետական հատվածում աշխատավարձի ցուցանիշի աճը կազմել է 4.4% (94.6 հազար ՀՀ դրամ):