BEST BUY-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Սպառողական տեխնիկայի խանութների խոշորագույն ցանցերից մեկը ներկայացնող ամերիկյան Best Buy Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռմասյակի իր գործունեության արդյունքները: Պաշտոնական հրապարակման համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին, ընկերությունը կրել է 10 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա նույն եռամսյակում Best Buy ընկերությունն ապահովել էր 156 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:
Հաշվետու եռամսյակում Best Buy-ի հասույթը կրճատվել է 3,5%-ով և կազմել 10,8 մլրդ ԱՄՆ դոլար: