Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
22/11/2012 10:51
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:

Համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Տեղյակ եք, որ քննարկվում է օրենսդրական նոր փաթեթ, որը նպատակ ունի կատարելագործել հարկային օրենսդրությունը և վերաբերում է նաև փոքր ու միջին բիզնեսին: Մենք փորձել ենք դրանում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին և պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրը, հարկային վարչարարությունը: Այսօր պետք է քննարկենք կարևորագույն կետերը, որոնք ներառված են այդ օրենսդրության մեջ»:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասներ են ներկայացրել «Շրջանառության հարկի մասին», «Ավելացրած արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ընդերքի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» և «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել վերոնշյալ օրենքների փոփոխությունների վերաբերյալ և որոշ դրույթների առնչությամբ դիտողություններ ներկայացրել:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետն ընդգծել է, որ նշված փոփոխություններով հարկային օրենսդրության դաշտում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ, որոնք նպատակաուղղված են հարկային բեռի թեթևացմանը, հարկային վարչարարության կրճատմանը և ՓՄՁ գործունեության դյուրացմանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել հնչեցված առաջարկությունները և հարկային օրենսդրության փաթեթը լրամշակված տարբերակով ներկայացնել ՀՀ կառավարություն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2