ԿԱԶԱՏՎԵՆ 65 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՊԵՏՏՈՒՐՔԻՑ
Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Այսպես, գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։