
FABERGE ԲՐԵՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 142 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Բրիտանական Gemfields ընկերությունը, որը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, մշակմամբ և վաճառքով, գնել է Faberge ապրանքային նշանի սեփականատեր Faberge Consortium ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 142 մլն ԱՄՆ դոլար (մոտ մլն 82 ֆունտ):
Նշենք, որ մինչ այս Faberge բրենդի վերահսկողությամբ զբաղվել է Pallinghurst Resources ներդրումային հիմնադրամը, որն անուղղակիորեն փոխկապակցված է Gemfields ընկերության հետ: