Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է HSBC ԲԱՆԿԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
23/11/2012 15:35
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է HSBC ԲԱՆԿԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին:

Դուբայ ժամանած  առաջատար ընկերությունների թվում հայկական «ԲԱՐՍԻՍ» ընկերությունը մասնակցել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնացել էր Էմիրությունների դիվերսիֆիկացված տնտեսության, նավթագազային ոլորտում ծառայություններին, շինարարության ու ենթակառուցվածքներին և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: 

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը (կոսմետիկայի և օծանելիքի ներմուծում) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն:

«Էմիրությունները ունի յուրահատուկ տնտեսություն, որն իր մեջ ներառում է նավթի արդյունահանմանը և արտահանմանը միտված բաց տնտեսություն: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», – այս առթիվ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:

Նշենք, որ այս տարվա առաջն կիսամյակի արդյունքներով Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը:  Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 42 միլիարդ ՀՀ դրամ:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59