Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ
26/11/2012 14:59
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու նոյեմբերի 26-ից 28-ը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվող պաշտոնական հանդիպումներին:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) նախագահ Ադրեաս Մունդթի եւ Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության պետքարտուղար Պիտեր Հայցեր հետ:

Այցի նպատակն է ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնյաներին եւ մասնակիցներին ծանոթացնել Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) գործունեությանը, Գերմանիայի պետական օժանդակության վերահսկողության արդի գործելակերպին եւ ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համանման մարմինների հետ, ինչպես նաեւ ներկայացնել մրցակցության կարգավորման ոլորտում Հայաստանում տեղի ունեցած առավել կարեւոր իրադարձությունները:

Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է  նախորդ տարվա փետրվարին: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումն է եւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումը:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն եվրո:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98