
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՂՆՁԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է 6.8 ԱՆԳԱՄ
International Copper Study Group-ի (ICSG) պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով համաշխարհային շուկայում պղնձի պահանջարկը գերազանցել է առաջարկը շուրջ 522 հազար տոննայով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պղնձի պակասուրդը համաշխարհային շուկայում կազմել էր 77 հազար տոննա: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է շուրջ 6,8 անգամ:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին աշխարհում պնղձի արտադրության ծավալներն աճել են 2%-ով և կազմել 13,140 մլն տոննա: Պղնձի արտադրության ոլորտում առավել զգալի աճ գրանցել են Չինաստանը և Ճապոնիան:
Նշենք, որ հոկտեմբեր ամսվա արդյունքներով Լոնդոնյան մետաղների բորսայում (LME) պղնձի միջին գինը կազմել է 8069,52 ԱՄՆ դոլար/տոննա: