Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հունաստանը ձգտում է անցնել նոր՝ կապույտ տնտեսության մոդելի
12/02/2024 14:55
Կիսվել

Հունաստանը ձգտում է անցնել նոր՝ կապույտ տնտեսության մոդելի

Հունաստանը կկենտրոնանա կապույտ տնտեսության նոր մոդելի վրա 9-րդ «Մեր օվկիանոս» համաժողովում, որը տեղի կունենա ապրիլի 16-17-ին Աթենքում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերիի մասնակցությամբ։

Գերապետիտիսն ընդգծել է, որ համաժողովի օրակարգը ներառելու է Հունաստանի համար կարևոր ոլորտներ: Նախարարի խոսքով՝ «Մեր օվկիանոսի» 9-րդ համաժողովը առաջինը կլինի, որը կհրավիրվի ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագրի ընդունումից հետո՝ ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայով ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքներում: Ուստի սա ամենահարմար առիթը կլինի քննարկելու այս համաձայնագրի նպատակների իրականացման միջոցները:

Ըստ նախարարի՝ համաժողովի միջոցով Աթենքը ձգտում է վերահաստատել իր հանձնառությունը զարգացման նոր մոդելի՝ կապույտ տնտեսության անցմանը, որն օգտվում է տնտեսական աճի, սոցիալական համախմբվածության և կայունության միջև հավասարակշռությունից:

«Ծովը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար՝ ավելի քան 20 հազար կմ ընդարձակ ափով, ներառյալ բազմաթիվ փոքր կղզիները: Ծովի հետ իր անխզելի պատմական, մշակութային և տնտեսական կապով պայմանավորված՝ Հունաստանը հավատարիմ է ծովային միջավայրի պահպանմանը»,- ասել է հույս պաշտոնյան:

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Քերիի նախաձեռնությամբ օվկիանոսներին նվիրված համաժողովների մեկնարկից անցել է 10 տարի։ Այս գաղափարը ոգեշնչել է միջազգային հանրությանը որպես ամբողջություն և ստեղծել նոր, արդյունքների վրա հիմնված մոդել, որը պետք է հիմք հանդիսանա կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ցանկացած գործողության համար:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58