
ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԱՃԱՌՎԻ 19 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Տարվա արդյունքներով Չինաստանում վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կհասնի 19 մլն-ի: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշի աճը կկազմի 4.5%: Նման կանխատեսում է ներկայացրել Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարությունը:
Ըստ կանխատեսումների՝ ընթացիկ տարում Չինաստանից արտահանված ավտոմեքենաների թիվը կգերազանցի 1 մլն-ը:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Չինաստանից արտահանվել է շուրջ 760 հազար ավտոմեքենա: