ԿՈՒԺԵՂԱՑՎԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը՝ հակաիրավական ոտնձգություններից։
Կառավարության պարզաբանմամբ՝ հենության աստիճանը նվազեցնելու կարևորագույն օրենսդրական հիմքը ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն նախատեսող հոդվածներն են, առանց որոնց մտավոր սեփականության պաշտպանությունը թերի կլինի։
Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն նաև Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի կնքման բանակցության արդյունավետությանը։