Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԿՆՔԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
04/12/2012 17:11
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԿՆՔԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Բրատիսլավայում մեկնարկել են բանակցություններ՝ Հայաստանի և Սլովակիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական պայմանագիրը կնքմանը նախապատրաստելու նպատակով: Բանակցություններին հայկական կողմը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մամուլի ծառայությունից:

Բանակցությունների արդյունքում ենթադրվում է նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» պայմանագիրը: Ներպետական արարողակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը:

Ակնկալվում է, որ պայմանագրի կնքումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58