Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ»
05/12/2012 10:38
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի՝ Համաշխարհային բանկին անդամակացության 20-ամյակին նվիրված ընդունելությանը:

Կառավարության անունից ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները դժվար է պատկերացնել առանց Համաշխարհային բանկի գործուն մասնակցության: Գաղտնիք չէ, որ անցումային երկրների համար կարևորագույն խնդիր է՝ հավաքագրել բարեփոխումների ներուժը և այն ուղղել այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները: Համաշխարհային բանկի առաքելությունը կայանում է հենց դրանում՝ օգնել բազմապատկելու առկա ներուժը, որպեսզի արդյունքները լինեն շոշափելի: Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ չենք ստացել Համաշխարհային բանկի էական օժանդակությունը. սկսած աղետի գոտում աշխատանքների կազմակերպումից՝ ավարտված ֆինանսական ոլորտով: Ուրախ եմ, որ մենք Համաշխարհային բանկի հետ չունենք ձախողված որևէ ծրագիր: Այս տարիների ընթացքում մեր աշխատանքը եղել է հավաքական՝ նվիրված պետության ամրապնդմանը: Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են և մենք շահագրգիռ ենք, որպեսզի մեր համատեղ ծրագրերը շարունակվեն ու արդյունավետությամբ ներդրվեն Հայաստանում: Մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ»:

Վարչապետը ներկաներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի թիմի հետ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել՝ երկկողմ ապագա համագործակցության վերաբերյալ. ներկայացվել են բանկի ներկայացուցիչների մասնագիտական վերլուծությունները՝ Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերների, դրանց լուծման եղանակների և գործիքակազմի վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի բոլոր աշխատակիցներին՝ բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության և կատարված աշխատանքների համար:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16