Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է «ՀՀ 2013Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
05/12/2012 10:57
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է «ՀՀ 2013Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը և վերսկսել  «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթում ներառված առաջարկները: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից եւ անհատ պատգամավորներից ստացվել են 406 առաջարկներ, որոնց հիմնական մասը վերաբերում է տարբեր հատկացումներ նախատեսելուն, հատկացվող գումարները ավելացնելուն եւ հարկաբյուջետային քաղաքականությանը: Քննարկման արդյունքում ընդունվել են 67 առաջարկներ, իսկ 207 առաջարկների լուծումը հնարավոր է համարվել հաջորդ տարվա բյուջեով կամ միջնաժամկետ ծրագրով:

ՀՀ կառավարությունն առաջարկել է մի շարք ոլորտներում ավելացնել եկամտային եւ ծախսային մասերը: Բյուջեի վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները սահմանել 1 տրիլիոն 32 միլիարդ 800 միլիոն դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 600 միլիոն դրամ: Այսինքն, բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը սկզբնականի համեմատությամբ համապատասխանաբար ավելացել են 1,2 մլրդ դրամով:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին առաջարկների մերժման հիմնավորումներին:

Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի նախնական եւ վերջնական տարբերակների համեմատական նկարագիրը, կատարված փոփոխությունների հիմնական շարժառիթներն ու բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, նկատել է, որ ընդհանուր առմամբ բյուջեի նախագծում կատարվել են ոչ էական փոփոխություններ եւ պահպանվել է բյուջեի գաղափարախոսությունը: Գագիկ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու ներկայացրած պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Բանախոսը դա պայմանավորել է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությամբ, բյուջեում ծախսերի նվազեցման միջոցով գնաճի դեմ անարդյունավետ պայքարով, դեֆիցիտի ֆինանսավորման եւ վարկային ոչ նպատակաուղղված քաղաքականությամբ: Նրա գնահատմամբ՝ բյուջեն ոչ թե նպատակ պետք է լինի, այլ միջոց՝ մարտահրավերներին դիմակայելու համար: ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը՝ Հովհաննես Մարգարյանը, մասնավորապես, անդրադարձել է բյուջեով նախատեսված մի շարք սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք, նրա գնահատմամբ, իրենց խմբակցության համար ունեն անկյունաքարային նշանակություն: Դրանք են՝ ավանդների փոխհատուցման, աղետի գոտու բնակարանաշինության շարունակականությունը, անվճար բուժօգնության ծավալների ավելացումը, ուսանողական վարկերի ներդրման քաղաքականությունը, համայնքների անձնագրավորման գործընթացի շարունակականությունը: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ բյուջեն չի կարող լուծել բոլոր հարցերը, եղած հնարավորությունները հաշվի առնելով՝ նա առաջնահերթության կարգով փորձում է լուծում տալ երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներին: Պատգամավորը հայտարարել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, որտեղ ներառված են նաեւ իրենց կուսակցության ծրագրային դրույթները:

ՀԱԿ խմբակցության նկատառումները բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է Հրանտ Բագրատյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք 40 առաջարկ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ, որոնցից մեծ մասը, կառավարության գնահատմամբ, համահունչ է իրենց տնտեսական քաղաքականությանը, սակայն ոչ մեկը չի ընդունել: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է եկամուտների հաշվարկման կամ կանխատեսումների առկա ավանդույթներին՝ համոզմունք հայտնելով, որ եկամուտները պետք է հաստատել ըստ հարկատեսակների եւ ոչ թե մեկ տողով: Նա անդրադարձել է նաեւ բյուջեի ծախսային մասերի ոչ նպատակային բաշխմանը, մոնոպոլիզացիայի եւ ստվերային տնտեսության նվազեցման ուղղությամբ կատարվող ոչ բավարար քայլերին՝ հայտարարելով, որ ՀԱԿ խմբակցությունը 2013 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ բյուջեի քննարկումները բավական ակտիվ էին: Անդրադառնալով ընդդիմության պահվածքին՝ նա հորդորել է չնեղանալ, քանի որ բոլոր ցանկությունները հնարավոր չէ ներառել բյուջեում. այդ առումով ավելի շատ նեղանալու առիթ պետք է ունենար Հանրապետական խմբակցությունը, քանի որ իրենց առաջարկների մեծ մասը չի ընդունվել: Մասնավորապես, նա անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության զարգացման նպատակով ԱԺ ներկայացուցչական ծախսերը ավելացնելու վերաբերյալ խմբակցության առաջարկին ու դրա մերժմանը: Նա հորդորել է բյուջեն գնահատելիս ավելի շատ ուշադրություն դարձնել գլոբալ խնդիրներին եւ նեղացածի կեցվածք չընդունել, առաջարկել է նաեւ քաղաքական երկփեղկվածությունը չտանել հասարակական երկփեղկվածության, չասել, որ բյուջեն վատ է, այլ նշել, որ բավարար չէ, քանզի ոչ ասելով հնարավոր չէ առաջ շարժվել: Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա գոհունակություն է հայտնել շահագրգիռ քննարկումների եւ առողջ քննադատական դիրքորոշումների համար՝ հավաստիացնելով, որ կառավարությունը ընդդիմության քննադատության մեջ տեսնում է համագործակցության եզրեր: Նա անդրադարձել է եկամուտների կանխատեսելիության եւ ծախսային մասի նպատակային օգտագործման խնդիրներին եւ դրանց աստիճանական կատարելագործման նպատակով պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ այն դարձնելով հրապարակային քննարկման առարկա:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի այսօր՝ դեկտեմբերի 5-ին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98