Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԻՏԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍՆ ԱՅԼԵՎՍ «ՆՈՐԱՁԵՎ» ՉԷ
05/12/2012 15:15
Կիսվել

ԻՏԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍՆ ԱՅԼԵՎՍ «ՆՈՐԱՁԵՎ» ՉԷ

Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունության պայմաններում լյուքս դասի ապրանքների շուկան «ապրում է» ոչ այնքան լավ ժամանակներ: Ինչպես գրում է Financial Times-ը՝ առավել վատ պայմաններում են հայտնվել, հատկապես, ոլորտի համաշխարհային առաջատարները՝ իտալական հայտնի Versace, Roberto Cavalli, Prada, Armani և Dolce & Gabbana նորաձևության տները: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ նման զարգացման հիմնական պատճառներից մեկը եվրոպացի գնորդների շրջանում այս ընկերությունների կողմից ներկայացվող ապրանքային նշանների նկատմամբ հետաքրքրության անկումն է:

BNP Paribas-ի ուսումնասիրության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում Իտալիայում լյուքս դասի ապրանքների վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 1 մլրդ եվրոյով: Այսպես, եթե 2010 թվականին Իտալիայում լյուքս դասի ապրանքների շուկայի շրջանառությունը կազմել էր ավելի քան 16,6 մլրդ եվրո, ապա 2012 թվականին, ըստ վերլուծաբանների գնահատականների, ցուցանիշը կկազմի շուրջ 15.7 մլրդ եվրո:

Ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակից դուրս գալու համար իտալական հայտնի նորաձևության տները ներկայումս փնտրում են ներդրողներ: Այս տարի Valentino նորաձևության տան նոր սեփականատեր է դարձել Քաթարի թագավորական ընտանիքը: Տեղեկատվություն է շրջանառվում նաև Versace և Roberto Cavalli նորաձևության տների հավանական վաճառքի վերաբերյալ, ընդ որում, ըստ որոշ աղբյուրների, Roberto Cavalli-ի գնմամբ հետաքրքրված է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի Prada-ն իրականացրել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում և մեկնարկել բիզնեսի վերակազմավորման մեծ ծրագիր: Միևնույն ժամանակ, Armani-ն հայտարարել է ասիական շուկաներում կենտրոնանալու իր մտադրության մասին: 2011 թվականի արդյունքներով Չինաստանում Armani բրենդի նկատմամբ պահանջարկն աճել է ավելի քան 45%-ով:

Լյուքս դասի ապրանքների արտադրությամբ առաջատար մեկ այլ ընկերություն՝  LVMH-ն, որը ներկայացնում է Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon, Hennessy, Bulgari և մի շարք այլ հայտնի ապրանքային նշաններ, արդեն իսկ հայտարարել է հիմնական շուկաներում վաճառքի ծավալների շարունակական անկման մասին և տեղեկացրել, որ մտադիր է փակել իր 800 խանութներից 130-ը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72