Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
06/12/2012 10:52
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել, սակայն նախագիծը խմբագրվել եւ լրամշակվել է:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ասել է, որ ստեղծված աշխատանքային խումբը հաշվի առնելով պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, լրամշակել է նախագիծը:  

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» օրինագիծը, նշելով, որ ստացված առաջարկն ընդունվել է: ԱԺ գլխադասային՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով: Այս փաթեթի վերաբերյալ եւս ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորների քննարկմանն առաջարկվել է «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է 10-ով ավելացնել հանրապետության վարչական դատարանների դատավորների թիվը, սահմանվում է, որ որպես դատավոր 10 տարի պաշտոնավարած այն անձանց համար, ովքեր ֆիզիկական արատի կամ հիվանդության պատճառով դադարեցնում են պաշտոնավարումը, նշանակվում է կենսաթոշակ աշխատավարձի 55 տոկոսի չափով: Հրայր Թովմասյանի խոսքով՝ վարչական դատարանների դատավորների թիվն ավելացվում է՝ հաշվի առնելով այդ դատարանների դատավորների գերծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ այսօր յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է 400-500 գործ, որը մի քանի անգամ գերազանցում է ընդունված միջազգային չափանիշերը:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ խորհրդարանն սկսել է քննարկել հարկային ոլորտի վերաբերյալ մի շարք օրինագծեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, նշելով, որ դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաեւ՝ նշյալ օրենքով որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին շրջանառության հարկի առանձնահատկություններին, «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում կատարված փոփոխություններին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98