ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը, նշանակվել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիմնադրամ ստեղծելու նպատակն է ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործընթացը, խթանել հետազոտությունների իրականացումը, համակարգել Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։
Նոր հիմնադրամի եկող տարվա գործունեությունն ապահովելու համար կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։