Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
07/12/2012 11:18
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 261,6 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանները թանկացել են շուրջ 2%-ով: Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինն աճել է 0.6%-ով:

Սեպտեմբերին, տարեկան կտրվածքով, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում է գրանցվել միայն Կենտոն, Նուբարաշեն և Ավան վարչական շրջաններում: Միևնույն ժամանակ, ամսական կտրվածքով բոլոր համայնքներում գրանցվել է բնակարանների շուկայական միջին գների աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Երևանում բնակարանների 1 քմ-ի դիմաց ամենաբարձր գինը Կենտրոն վարչական շրջանում է (418,2 հազար դրամ): Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 4%-ով: Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, Կենտրոնում բնակարանների միջին գինն աճել է 0.3%-ով:

Սեպտեմբերին Ավանում բնակարանների 1 քմ-ի գինը կազմել է 246,5 հազար դրամ, Նուբարաշենում` 141,0 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում այս վարչական շրջաններում բնակարանների գները նվազել են համապատասխանաբար 1,5%-ով և 2.2%-ով:

Միևնույն ժամանակ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գներն ամենաշատն աճել են Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը սահմանվել է 237,0 հազար դրամ՝մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 6.7%-ով:

Բնակարանների գների համեմատաբար բարձր աճ է գրանցվել նաև Շենգավիթում (6,3%) և Աջափնյակում (5%): Սեպտեմբերին այս վարչական շրջաններում շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց գինը սահմանվել է համապատասխանաբար՝ 243,5 հազար դրամ և 234,0 հազար դրամ:

Նշենք նաև, որ Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 346,1 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 274,2 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 240,0 հազար դրամ, Դավթաշենում` 266,2 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 231,3 հազար դրամ: Այս հինգ վարչական շրջաններում բնակարանների միջին շուկայական գներն աճել են 1,5-3.8%-ով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69