
PANASONIC-Ը ԿՎԱՃԱՌԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը` ճապոնական Panasonic Corporation ընկերությունը, մտադիր է մինչև 2013 թվականի մարտ ամսվա վերջը վաճառել իր գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Տոկիոյում: Ընկերության կողմից նման քայլը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով: Սպասվում է, որ գրասենյակի շենքի վաճառքից հետո ընկերությունն այն կվարձակալի:
Նշենք, որ ներկայումս Panasonic-ի գլխավոր գրասենյակում աշխատում է 2 հազար մարդ:
Panasonic-ի հրապարակած հաշվետվության համաձայն` 2012-2013 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ վնասը կարող է կազմել 9,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Panasonic ընկերությունը հիմնադրվել է 1918 թվականին: