ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Այս տարի, նախորդ տարիների համեմատ, ԱՄՆ-ում ընկերությունները շուրջ 175 մլրդ ԱՄՆ դոլարով կրճատել են իրենց ներդրումները՝ դրա փոխարեն ավելացնելով դրամային պահուստները: Այս մասին հաղորդում է Standard & Poors վարկանիշային գործակալությունը՝ նշելով, որ դրամային պահուստների աճն օգնել է ընկերություններին հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, սակայն ներդրումների կրճատումն իր հերթին բացասական ազդեցություն է թողել ընդհանուր մրցունակության վրա: