12/12/2012 15:43
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ IBM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԿՆՔՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ (IBM) ընկերության կենտրոնակայան:
Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները: Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:
Աշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:
Այ-Բի-Էմ ընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում:
25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
Արծաթ
805.55
-11
18:12 25/08/26
