Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Արգենտինայի իշխանությունները գնաճի դեմ պայքարելու համար կհանեն սննդամթերքի ներմուծման սահմանափակումները
13/03/2024 15:30
Կիսվել

Արգենտինայի իշխանությունները գնաճի դեմ պայքարելու համար կհանեն սննդամթերքի ներմուծման սահմանափակումները

Արգենտինայի կառավարությունը վերացնում է հիմնական սպառողական զամբյուղից ապրանքների ներմուծման սահմանափակումները՝ գնաճի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։

«Կառավարությունը որոշել է բացել սպառողական զամբյուղի ապրանքների ներմուծումը: Այս միջոցը խթանում է այն ապրանքների ներմուծումը, որոնց գները ներքին շուկայում ավելի բարձր են, քան միջազգային շուկայում: Այն կնպաստի ավելի մեծ մրցակցությանը և արդյունքում՝ այդ ապրանքների գների նվազմանը»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Պաշտոնյայի խոսքով, այս կատեգորիայի ապրանքների ներմուծումից ԱԱՀ-ի և եկամտահարկի լրացուցիչ գանձումը կդադարեցվի 120 օրով։ Բացի այդ, Կենտրոնական բանկը օպտիմալացնում է ներմուծման վճարային համակարգը։

«Հիմնական ապրանքներից են բանանը, կարտոֆիլը, խոզի միսը, սուրճը, թունա, կակաո պարունակող մթերքները, շամպունները, տակդիրները»:

Խավիեր Մայլին, որը նախագահի պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրում իրավիճակը գնահատել է կրիտիկական և հայտարարել է տնտեսության մեջ ցնցումներ առաջացնող միջոցառումների անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ իր բարեփոխումներն առաջին փուլում բացասաբար կանդրադառնան «տնտեսական գործունեության, զբաղվածության, աշխատավարձերի, աղքատության հաղթահարման վրա»։ Ըստ ակադեմիական հետազոտությունների՝ երկրում աղքատության մակարդակն աճել է 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում՝ 49.5%-ից հասնելով 57.4%-ի։ Աղքատների թվի աճը տեղի է ունեցել գնաճի արագացող տեմպերի ֆոնին. անցած տարվա նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 12.8%, դեկտեմբերին՝ 25.5%, հունվարին՝ 20.6%։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88